Logo Goethe-Institut

Հայաստան

Կրթաթոշակներ
գերմաներենի ուսուցիչների համար

Գյոթե ինստիտուտը գերմաներենի ուսուցիչներին մեկ կամ մի քանի շաբաթ տևողությամբ սեմինարների մասնակցության համար բազմաթիվ կրթաթոշակներ է տրամադրում։

Stipendien zur Fortbildung in Deutschland © Goethe-Institut, Getty Images

2025 թ․ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դուք դասավանդո՞ւմ եք գերմաներեն Հայաստանի դպրոցներից կամ ԲՈՒՀ-երից մեկում։
Հետաքրքրվա՞ծ եք վերապատրաստվել Գերմանիայի Գյոթե ինստիտուտներում և պատրա՞ստ եք սեմինարի փորձառությունը կիսել տեղացի գործընկերների հետ: Ուրեմն դիմեք «Վերապատրաստվել Գերմանիայում» կրթաթոշակին։

Հայաստանի դպրոցների և ԲՈՒՀ-երի գերմաներենի ուսուցիչները կրկին հնարավորություն ունեն դիմելու Գերմանիայում Գյոթե ինստիտուտի բազմաթիվ ուսումնական ծրագրերին մասնակցելու կրթաթոշակին։ Առաջարկն ընդգրկում է գերմաներենի և երկրագիտության գիտելիքների խորացումից մինչև մեթոդաբանություն/դիդակտիկա և գերմաներենի դասերի պլանավորում ու թվային մեդիայի օգտագործում, ինչպես նաև ցածր տարիքային խմբերին օտար լեզվու դասավանդելու որակավորում։

2025 թվականի կրթաթոշակների ընթացակարգն արդեն ավարտված է։ 2026 թվականի վերապատրաստումների բաց կանչը նախատեսվում է հայտարարել 2025 թ․ աշնանը։

Առցանց վերապատրաստում

Գյոթե ինստիտուտի առցանց վերապատրաստումներով հետաքրքրվելու դեպքում կարող եք սիրով կապվել մեզ հետ:

Կապ

Հետեւեք մեզ