Logo Goethe-Institut

Հայաստան

Գերմաներենի քննություններ

Գյոթե ինստիտուտը մեծահասակների և պատանիների համար ամբողջ աշխարհում առաջարկում է գերմաներենի քննություններ՝  Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի  A1-ից C2 մակարդակներում: Գյոթե վկայագրերը ամբողջ աշխարհում միջազգայնորեն ճանաչված լեզվի վկայականներ են վիզայի ընթացակարգերի, մասնագիտության ճանաչման կամ համալսարան ընդունվելու համար:

Eine Lehrerin spricht im Klassenraum lächelnd mit einer Gruppe von Schülern. © Goethe-Institut, Getty Images

Քննությունները Երևանում

Երևանի լեզվի ուսուցման կենտրոնը Գյոթե ինստիտուտիգործընկերն է և առաջարկում է Գյոթե ինստիտուտի ու TestDaF ինստիտուտի՝ համաշխարհային ճանաչում ունեցող քննություններ: Այստեղ կարող եք նաև մասնակցել A1-ից մինչև C1 մակարդակների լեզվի դասընթացներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Երևանի լեզվի ուսուցման կենտրոնին:

Գերմաներենի քննություններ

Թափանցիկ, ստանդարտացված, միջազգայնորեն ճանաչված

Գյոթե ինստիտուտի գերմաներենի քննությունները համապատասխանում են  Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակին՝ A1 մակարդակի սկսնակներից  մինչև C2 ամենաբարձր լեզվամակարդակ։ Քննություններն իրականացվում և գնահատվում են միասնական չափանիշներով։

Քննություններով հետաքրքրվելու դեպքում, խնդրում ենք դիմել Երևանի լեզվի ուսուցման կենտրոնին։

Որքա՞ն լավ եք տիրապետում գերմաներենին։

Ստուգեք գերմաներենի Ձեր իմացությունը

Ցանկանու՞մ եք իմանալ, թե որքան լավ եք տիրապետում գերմաներենին՝ սկսնակ եք, փորձառու, թե գիտակ: Այս թեստը կօգնի Ձեզ կողմնորոշվել։

Ein junger Mann sitzt zu Hause am Schreibtisch und lernt am Laptop. © Goethe-Institut, Getty Images © Goethe-Institut, Getty Images

Ուսումնական նյութեր

Քննությունների անվճար նախապատրաստումներն օգնում են պատկերացում կազմել բոլոր քննությունների և դրանց կառուցվածքի մասին։ Դրանով կարող եք լավագույնս  պատրաստվել քննության «Լսել», «Կարդա»լ, «Գրել» և «Խոսել» մասերին.

Übungsmaterialien © Goethe-Institut, Getty Images © Goethe-Institut, Getty Images

Կապ

Հետեւեք մեզ