Logo Goethe-Institut

Հայաստան

Գերմաներենի դասընթացներ Հայաստանում

Porträt einer jungen Frau, Close-Up. Der Hintergrund ist unscharf, eine Personengruppe unterhält sich. Die Frau lächelt in die Kamera. © Goethe-Institut, Getty Images

Դուք ուզու՞մ եք  գերմաներեն սովորել, կամ բարելավել՞ Ձեր գիտելիքները: Գյոթե ինստիտուտը Ձեր լավագույն գործընկերն է, քանի որ մենք առաջարկում ենք գերմաներենի որակյալ  դասընթացներ Հայաստանում, Գերմանիայում կամ առցանց, որոնք համապատասխանում են Ձեր նպատակներին: Մեր դասավանդողները, մեթոդները և քննությունները երաշխավորում են ուսման արագ և շարունակական ընթացքը։

Սովորել գերմաներեն Երևանում

Երևանի Գերմաներենի ուսուցման կենտրոնը Գյոթե ինստիտուտի պաշտոնական գործընկերն է և առաջարկում է լեզվի դասընթացներ A1-C1 մակարդակներում: Այնտեղ կարող եք հանձնել նաև Գյոթե ինստիտուտի միջազգայնորեն ճանաչված քննությունները։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Գերմաներենի ուսուցման կենտրոն:

Գերմաներենի առցանց դասընթացներ

Մեր առցանց դասընթացները հնարավորություն են տալիս սովորել գերմաներեն, երբ և որտեղ ցանկանաք՝ անկախ նրանից  սկսնակ եք, թե փորձառու: Գյոթե ինստիտուտի առցանց դասընթացի միջոցով կարող եք ճկուն կերպով հարմարեցնել գերմաներենի ուսուցումը Ձեր ժամանակացույցին: Ամեն դեպքում Դուք սովորում եք խմբում, ոչ թե առանձին։

Frau am Laptop während einer Videokonferenz Goethe-Institut © Gettyimages Goethe-Institut © Gettyimages

Որքա՞ն լավ եք տիրապետում գերմաներենին։

Ստուգեք գերմաներենի Ձեր իմացությունը

Ցանկանու՞մ եք իմանալ, թե որքան լավ եք տիրապետում գերմաներենին՝ սկսնակ եք, փորձառու, թե գիտակ: Այս թեստը կօգնի Ձեզ կողմնորոշվել։

Ein junger Mann sitzt zu Hause am Schreibtisch und lernt am Laptop. © Goethe-Institut, Getty Images © Goethe-Institut, Getty Images

A1-C2 մակարդակներ

Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի A1-C2 մակարդակների ամփոփ պատկեր։

Niveaustufenmodell © Goethe-Institut © Goethe-Institut

Միասին պարապել

Գերմաներեն պարապել անվճար

Գյոթե ինստիտուտում գերմաներեն են սովորում փորձառու մասնագետների հետ:
Գյոթե ինստիտուտում գերմաներեն են սովորում փորձառու մասնագետների հետ: Մենք մշակել ենք գերմաներեն սովորելու բազմաթիվ անվճար տարբերակներ՝ սկսած ուսումնական նյութեր պարունակող հավելվածներից մինչև տեսանյութեր, փոդքասթներ, խաղեր ու սոցիալական ցանցեր և խմբեր:

Junge Leute machen vor der Kunsthalle ein Selfie und lachen in die Kamera. © Goethe-Institut/Sonja Tobias © Goethe-Institut/Sonja Tobias

Քո առցանց համայնքը

Deutsch für dich (Գերմաներենը քեզ համար)

Շատ բաներ միասին ավելի հեշտ են. մեր առցանց համայնքում կգտնեք ավելի քան 260 անվճար գերմաներեն վարժություն բոլոր լեզվական մակարդակների համար, ինչպես նաև շատ մարդկանց, որոնց հետ կարող եք միասին սովորել: Այստեղ կարող եք ծանոթանալ միմյանց հետ, մտքեր փոխանակել և միասին կատարելագործվել։

7 junge Menschen stehen nebeneinander und schauen gemeinsame auf Smartphones oder Tablets Shutterstock.com, Rawpixel.com Shutterstock.com, Rawpixel.com

Կապ

Հետեւեք մեզ